Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գրեթե ԱԼՄ

Գրեթե ԱԼՄ
16.11.2012 | 13:33

«ԲՀԿ-ն իրեն հռչակել է այլընտրանք, բայց ում` իշխանությա՞նը, թե՞ ընդդիմությանը, թե՞ երկուսը միասին, տակավին հստակ չէ»,- Արթուր Բաղդասարյան, ՕԵԿ-նախագահ:

Բայց չէ որ սա հենց ԲՀԿ-ի վաստակն է և այստեղ տակավին ամեն բան հստակ է։ ԲՀԿ-ն այլընտրանք է, գրեթե ԱԼՄ։ Սակայն մի՞թե արգո Կոլյայիչը թեկուզ մի քիչ զիջում է մեծարգո Կարապետիչին։ Հարկավ` ո՛չ։ Եվ ահավասիկ, ԲՀԿ-ն ԱՔՄ է` այլընտրանքային քաղաքական միջոց։ Եվ, խտրականություն չդնելով միջոցների մեջ, այլընտրանք է իշխանությանը` մեկ, ընդդիմությանը` մեկուկես, նրանց միասին` երկու, Բաղրամյան-26-ին` երեք, Բոստանջյան Վարդանին` չորս, նախընտրական տուկի թելերին էլ` հասկանալի է, հինգ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ